ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ե՞րբ կվերանվանվի Աստանան

Ե՞րբ կվերանվանվի Աստանան
06.07.2013 | 18:00

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 24 տարի ղեկավարում է երկիրը` 1989 թ. նա նշանակվել է Կոմկուսի կենտկոմի քարտուղար, իսկ 1991 թ. ընտրվել է անկախ Ղազախստանի առաջին նախագահ և այդ պաշտոնում է մինչև օրս` վերընտրվելով հերթական ընտրություններում: Հաջորդ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի են ունենալու 2016 թ.: Նորսուլթան Նազարբաևը այդ ժամանակ կլինի 76 տարեկան: Օրերս նա ասել է, որ մտադիր է կառավարման ժամկետի ավարտից հետո իշխանությունը խաղաղ փոխանցել: «Պետք է համակարգը կայանա, որը հաստատուն կմնա ղեկավարի փոփոխության դեպքում»,-ասել է նախագահը: Նա նշել է երկարատև կառավարման օրինակներ` Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուի /1959-1990/, Մալազիայի վարչապետ Մահաթհիրա Մոհամադի /1981-2003/, ՌԴ նախագահ Բորիս Ելցինի, որ 1999 թ. դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց: Ղազախստանի նախագահը հավատում է, որ իր հեռանալուց հետո երկրում ամեն ինչ նորմալ կլինի, քանի որ այդ ժամանակ կյանք մտած կլինի ղախստանցիների նոր սերունդը, որ տեսնում է` ինչպես է աշխատում ու ապրում քաղաքակիրթ աշխարհը:

Իսկ երախտագետ հայրենակիցները հերթական անգամ հանդես են եկել մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու և դպրոցներում ու բուհերում նազարբաևագիտություն առարկա ուսումնական ծրագիր մտցնելու առաջարկով` ուսումնասիրելու 24 տարվա ընթացքում նախագահի ելույթներն ու ճառերը, հրապարակումներն ու հարցազրույցները: Նուրսուլթան Նազարբաևը դեռ համաձայնություն չի տվել, բայց և չի մերժել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ